Պատմության այս օրը. մարտի 21

Օրացույց 21.03.2020   09:30   732

Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է

Այսօր ռասայական խտրականության դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր տիկնիկային թատրոնի դերասանի միջազգային օրն է

Այսօր անտառների միջազգային օրն է

Այսօր Նովրուզի միջազգային օրն է

Այսօր մտավոր հետամնաց (Դաունի սինդրոմով) մարդկանց միջազգային օրն է

2006 - Ամերիկացի ծրագրավորող Ջեք Դորսին twitter ծառայությունում գրել է առաջին հաղորդագրությունը, որը նախատեսված էր Odeo ընկերության աշխատակիցների հետ շփման համար: Այժմ այն ոչ միայն միջոց է միլիոնավոր մարդկանց շփման համար ամբողջ աշխարհում, այլև լուրերի աղբյուր և ժամանցի վայր, ինչպես նաև ժամանակակից մշակույթի մաս: Twitter-ում առաջին հաղորդագրությունից մոտ 4 ամիս անց սոցցանցը ներկայացվեց հանրությանը: Բացի Դորսիից՝ դրա վրա աշխատել են Բիզ Սթոունը, Քվան Ուիլյամսը և Նոա Գլասը:

2000 - Հովհաննես Պողոս II-ը կատարում է Հռոմի պապի երբևէ Իսրայել իրականացված այց:

1999 - 478 ժամյա ճանապարհորդությունից հետո Բերտրան Պիկարը և Բրայան Ջոնսը դարձան օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդները։

1981 - Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը։

1980 - Ծնվել է բրազիլիացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն։

 2004 և 2005 թվականներին արժանացել է ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» տիտղոսին։

1980 - Միացյալ նահանգների նախագահ Ջիմի Կարտերը հայտարարում է Մոսկվայի օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին։

1963 - Փակվեց Ալկատրաս բանտը:

1962 - Ծնվել է ամերիկացի դերասան, երգիչ Մեթյու Բրոդերիկը։

1958 - Ծնվել է անգլիացի դերասան, երգիչ, ռեժիսոր Գարի Օլդմանը։

Հայտնի ֆիլմերից են «Դրակուլա», «Լեոն», «Հինգերորդ էլեմենտ», «Նախագահի ինքնաթիռը», «Մութ ժամանակներ»։ «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորելու համար արժանացել է «Օսկարի»։

1935 - Րեզա շահ Փեհլևին պաշտոնապես դիմում է համաշխարհային հանրությանը՝ իր երկիրը Իրան («արիացիների երկիր») կոչելու համար:

1925 - ԱՄՆ-ի Թենեսի նահանգում ընդունվում է մի օրենք, որն արգելում է Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության դասավանդումը, քանի որ այն հակասում է Աստվածաշնչին։

1923 - Փարիզում ոմն դոկտոր Ռոժեն հայտարարեց, որ ծխելը օգտակար է առողջությանը, քանի որ նիկոտինը հակամանրէային հատկություն ունի։

1922 - Լոնդոնում բացվում է Վաթերլո կայարանը:

1921 - Հռչակվեց Վրաստանի Հանրապետությունը, որի մեջ համաձայն Իոսիֆ Ստալինի հրամանի, մտնում են Աջարիան, Աբխազիան և Հարավային Օսիան։

1871 - Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվեց Գերմանիայի առաջին կանցլեր։

1828 - Նիկոլայ 1-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին, որի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:

1747 - Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:

1685 - Ծնվել է գերմանացի երգահան Յոհան Սեբաստիան Բախը։

1666 - Կանադայում տեղի ունեցավ առաջին մարդահամարը:

1615 - Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672թ.՝ թուրքերի հարձակման ժամանակ:

1556 - Օքսֆորդում Աստվածաշունչն անգլերեն թարգմանած Թոմաս Քրանմերին այրում են խարույկի վրա:

630 - Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն պարսիկներից հետ է վերցնում Հիսուս Քրիստոսի խաչափայտը և վերադարձնում այն Երուսաղեմ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գարի Օլդման, Պատմության այս օրը, Յոհան Սեբաստիան Բախ, մարտի 21, Ռոնալդինյո

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon