«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 6

Պատմության այս օրը. օգոստոսի 6

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • «Աշխարհի բժիշկները հանուն խաղաղության» կազմակերպության միջազգային օրը *

Այս միջազգային օրն առաջադրել է «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման» կազմակերպությունը: Այն կապված է 20-րդ դարի սարսափելի աղետներից մեկի՝ Հիրոսիմա քաղաքի ռմբակոծման օրվա հետ, որը տեղի է ունեցել 1945թ. օգոստոսի 6-ին:
Այս օրը յուրօրինակ հիշեցում է պատերազմական իրավիճակներում, խաղաղության համար մղվող պայքարում բժիշկների անփոխարինելի դերի մասին:
 Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում ամեն տարի այս օրը հնչում են հիշատակի զանգերը, երկինք են բաց թողնվում սպիտակ աղավնիներ և հայտարարվում է լռության րոպե:
 Ուղիղ ժամը 8:15 զարկում է Խաղաղության Զանգը Հիրոսիմայում (հենց այս ժամին 1945թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ ՕԶՈՒ ինքնաթիռը քաղաքի վրա ատոմային ռումբ նետեց, որը խլեց մոտ 221893 մարդու կյանք):
 Նշենք, որ «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման» կազմակերպությունը ստեղծվել է 1980թ. Ֆրանսիայում`   առանձնանալով մեկ այլ հայտնի`   «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունից:

  • Սեյլոր Մունի միջազգային օրը (International Sailor Moon Day) *

Ազգային

  • ԱՄԷ - Շեյխ Զայդի գահ բարձրանալու օրը
  • ԱՄՆ - Ֆերմերներին երախտագիտություն հայտնելու օրը (Farmworker Appreciation Day) *
  • ԱՄՆ - Թարմ շնչառության ազգային օրը (National Fresh Breath Day) *
  • ԱՄՆ - IPA գարեջրի ազգային օրը (National India Pale Ale Day) *
  • ԱՄՆ - Ոտքի մատները շարժելու ազգային օրը (National Wiggle Your Toes Day) *
  • ԱՄՆ - Float գարեջրի ազգային օրը (National Root Beer Float Day) *
  • ԱՄՆ - Օդապարիկ թռցնելու օրը (Balloons to Heaven Day) *
  • Անգիլյա - Օգոստոսյան հինգշաբթի (August Thursday) *
  • Արգենտինա - Գյուղատնտեսական կրթության օրը
  • Բոլիվիա - Անկախության օրը
  • Իրան - Սահմանադրության օրը
  • Կոլումբիա - Բոգոտայի դիմակահանդես (Carnival of Bogota) *
  • Ճամայկա -Անկախության օրը
  • Ճապոնիա - Խաղաղության հուշային արարողություն Հիրոսիմայում *
  • Ռուսաստան - Երկաթուղային զորքերի օրը
  • Ռուսաստան - Սնկաբեր անձրևի օրը *
  • Ռուսաստան - Կրակոտ ջրի օրը
  • Սալվադոր - Օգոստոսյան փառատոն (August Festival) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Curiosity մարսագնացը հաջող վայրէջք է կատարում Մարսի վրա։
2008 - Մավրիտանիայում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում։
2007 - Աղմկահարույց սպանություններ. Գիշերը «Մուլտի գրուպ» Կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանը և Ա. Անդրիասյանը սկզբում ծեծել, իսկ այնուհետև հրազենից կրակել և սպանել են Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի սպա Դենիս Երմոլովին:
1998 - Աղմկահարույց սպանություններ. 
Սպանվեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Պաշտոնական վարկածով՝ սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանն ու ինքնասպան եղել:

  • Դեպքից մեկ ժամ անց Ռ. Քոչարյանը «բացահայտեց» հանցագործությունը, որի համաձայն Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին և ինքնասպան եղել:
  • Հենց այս «բացահայտումն» էլ հետագայում դարձավ քննչական խմբի հիմնական վարկածը և հանցագործությունը համարվեց բացահայտված:

1990 - ԳԽ նախագահի առաջին տեղակալ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը, տեղակալ՝ Գագիկ Հարությունյանը, ԳԽ քարտուղար՝ Արա Սահակյանը:

  • ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուղերձով դիմեց հայ ժո­ղովրդին:

1965 - Լույս է տեսնում The Beatles-ի հինգերորդ ալբոմը՝ «Help!»-ը։
1945 - Ամերիկացիները ատոմային ռումբ են նետում Հիրոսիմա քաղաքի վրա։
1940 - Էստոնիան մտնում է Սովետական Միության կազմի մեջ։
1932 - Առաջին անգամ անցկացվեց Վենետիկի կինոփառատոնը։
1926 - 19-ամյա Գերտրուդա Ադերլեն առաջին կինն էր, որը լողալով անցավ Լա Մանշը։

  • 56 կիլոմետրը նա անցավ 14 ժամ 31 րոպեում։

1914 - Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։
1890 - Հանցագործ Ուիլյամ Քեմլերը դառնում է էլեկտրական աթոռի վրա մահապատժի ենթարկված առաջին անձը։
1889 - Լոնդոնում բացվում է «Սավոյ» հյուրանոցը։

  • Այն աշխարհում առաջին հյուրանոցն էր, որը յուրաքանչյուր համարում լոգարան ուներ։

1889 - Վերջին անգամ առանց ձեռնոցների բռնցքամարտ է անցկացվում։
1866 - Վանկուվեր կղզին դառնում է Բրիտանական Կոլումբիայի մաս։
1861 - Միացյալ Թագավորությունը զավթում է Լագոսը, Նիգերիա։
1825
- Չուկիսակայի կոնգրեսը հայտարարում է Վերին Պերուի անկախության մասին, որը ստանում է Բոլիվիա անունը։
1806 - Սրբազան Հռոմեական կայսրության վերջին կայսր Ֆրանց 2-րդը հրաժարվում է գահից, ինչն էլ կայսրության վերջն է դառնում։
1497 - Բրիստոլ է վերադառնում Կանադան հայտնաբերած Ջոն Կաբոտի արշավախումբը։
1496 - Բարտոլոմեո Կոլումբը հիմնադրում է Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոն։


ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Ռոբին վան Պերսի, հոլանդացի ֆուտբոլիստ
1980 - Ռոման Վաիդենֆելեր, գերմանացի ֆուտբոլիստ
1969 - Արմեն Մարտիրոսյան, հայ եռացատկորդ
1928 - Էնդի Ուորհոլ, ամերիկացի նկարիչ, պրոդյուսեր, դիզայներ, կինոռեժիսոր, փոփ-արտ շարժման նշանավոր ներկայացուցիչ

  • 1960-ականներին եղել է առաջին ալտերնատիվ ռոք խմբի՝ The Velvet Underground-ի մենեջերն ու պրոդյուսերը։ Ուորհոլի կյանքի մասին գեղարվեստական ու փաստագրական ֆիլմեր են նկարահանվել։

1919 - Չիկ Տամատյան, ռումինահայ նկարիչ (մ. 1985)
1917 - Ռոբերտ Միտչեմ, ամերիկացի կինոդերասան, քանթրի ոճի երգիչ

  • Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 23-րդն է։ Մեկական անգամ ներկայացվել է Օսկարի և BAFTA-ի, ստացել է 1 Ոսկե Գլոբուս կինոյում ունեցած ավանդի համար։
  • 1984 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը։

1917 - Նվարդ Զարյան, քանդակագործուհի, գրող
1868 - Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդել, ֆրանսիացի բանաստեղծ և թատերագիր
1698 - Իրանի Նադիր շահ