«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ

Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ղարաբաղում տիրող իրավիճակը հեռախոսով քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` հորդորելով կատարել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունները։ Տեղեկությունը հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

«Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առանձին–առանձին խոսել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը առաջնորդներին կոչ է արել կատարել բռնությունը դադարեցնելու իրենց պարտավորությունները և ձգտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական լուծման։ Նա նաև նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-ասված Է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:

Պոմպեոն ընդգծել է հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը, որի մասին կողմերը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին Մոսկվայում: