ՔԿՀ-ներում սննդի ապահովման նոր համակարգ է փորձարկվում

Պաշտոնական 02.11.2019   12:30   358

Մեկնարկել էՔԿՀ-ների սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելու ծրագիրը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոկտեմբերի 15-ից, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում հոկտեմբերի 16-ից մեկնարկել է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը: Սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելը նշանակում է, որ ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից քրեակատարողական հիմնարկներում սննդի պատրաստման նոր և արդյունավետ համակարգ։

Նոյեմբերի 1-ին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի համտեսին:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ ծրագիրը, միանաշանակ, պետք է շարունակվի, քանի որ արդյունքներն առ այսօր լավն են. սննդից օգտվող դատապարտյալների և կալանավորված անձանց ցուցանիշը 100%- է: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ մինչև 2021 թվականը բոլոր քրեակատարողական հիմնարկների սննդի ապահովման գործառույթը պատվիրակված կլինի մասնավոր հատվածին:

Նշենք, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք: Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում,  մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Դրանք կազմելիս հաշվի են առնվում սննդի բազմազանությունն ու որակը, կալորիականությունը և այլն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռուստամ Բադասյան, ՔԿՀ սնունդ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon