Սահմանային վիճակը վերջին ժամերին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը

Կարևոր 17.07.2020   11:23   272

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Տավուշի մարզում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով 120 կրակոց է հնչել Ադրբեջանի կողմից։

Կրակոցները եղել են հիմնականում խոշոր տրամաչափի հրազենային զենքերից: Հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ չեն կիրառվել:

«Կրակոցները եղել են Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ: Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում ՝ 2-րդ բանակային կորպուսների հատվածում, ինչպես նաև Նախիջևանի ճակատում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների հատվածում»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ գիշերը նույն զինատեսակներիղց առանձին կրակոցներ են հնչել նաև Արցախի ուղղությամբ;
ԱԹՍ-ների ակտիվություն, նրա խոսքով, ևս չի նկատվել:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը կայունացել է։

«Վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել։ Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա», - ասել է ՊՆ ներկայացուցիչը։

Ամփոփելով իրավիճակը՝ Արծրուն Հովհաննիսյանը վերահաստատեց, որ սահմանին գիշերն ու այս պահին հարաբերական անդորր է:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արծրուն Հովհաննիսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon