Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցուն

Հասարակություն 20.03.2021   20:00   135

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշայրում Հայաստանի ներկայացուցիչ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը տարավ 3 հաղթանակ և այսօր ուշ երեկոյան կպայքարի օլիմպիական ուղեգրի համար:

2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում 9:6 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Լիավոնչուկին, իսկ 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ ուժեղ գտնվեց ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 10:1:

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը ժամանակից շուտ 14:6 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Իսլամբեկ Դադովին: Կիսաեզրափակիչում Գալստյանի մրցակիցը կլինի վրացի Ռամաս Սոիձեն:

Հիշեցնենք` օլիմպիական ուղեգիր են վաստակել ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը։ Իսկ հունահռոմեական ըմբիշներից օլիմպիական ուղեգիր ունեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու 77կգ քաշային կարգում` Կարապետ Չալյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ըմբշամարտ, Սլավիկ Գալստյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon