Վազգեն Թևանյանը տապալեց ադրբեջանցուն և նվաճեց ոսկե մեդալ (տեսանյութ)

Հասարակություն 19.03.2021   19:12   264

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Վազգեն Թևանյանը (65 կգ) շանս չտվեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթողի կոչումը:

Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է sport.news.am-ը:

Մեր 21-ամյա մյուս ըմբիշը՝ Արսեն Հարությունյանը, նույնպես վերելքով անցկացրեց իր եզրափակիչ գոտեմարտը 57 կգ քաշային կարգում և 8։3 հաշվով հաղթեց բուլղարացի Գեորգի Վալենտինով Վանգելովին: Արսենը օլիմպիական ուղեգրին ավելացրեց նաև վարկանիշային մրցաշարի հաղթողի կոչումը։

ՀԻշեցնենք, որ կորոնավիրուսի  պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մինչև այս Հայաստանն ունի ևս 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վազգեն Թևանյան, Արսեն Հարությունյան, ըմբշամարտ, Տոկիո-2020

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon