«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Թաթուլ Հակոբյան. Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը

Թաթուլ Հակոբյան. Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը

Այս տարվա սեպտեմբերի 21-ից Ադրբեջանի պետական Ազերթաջ գործակալությունը հրապարակումների շարք է սկսել Наши исторические памятники в Западном Азербайджане խորագրով, որտեղ ամեն շաբաթ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մշակութային-ճարտարապետական կոթողները:

Շարքը վարում է Միլլի Մեջլիսի պատգամավոր, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին: 

Շարքի առաջին կոթողը Խոր Վիրապն է, որը անվանվում է Ասելիշադ: Ալեքբերլին պատմական, արխիվային որևէ հղում չանելով պնդում է, որ Խոր Վիրապը էրմենո-ղփչաղական թուրքական քրիստոնեական վանք է, բառացի՝ эрмено-кыпчакский тюркский христианский храм:

Ալեքբերլին Գեղարդի վանքը անվանում է հին ալբանական թուրքա-քրիստոնեական վանք, բառացի՝ древний албанский тюркско-христианский храм:

Այսինքն, ՀՀ տարածքում պահպանված բոլոր եկեղեցիներն ու վանքերը նա համարում է կամ թուրքական կամ աղվանական:  

Ուշագրավ է, որ եթե Հայաստանում պաշտոնական մակարդակով չի խրախուսվում, որ Խոր Վիրապը նկարվի Արարատի ֆոնին, Ազերթաջը այն Արարատի ֆոնին է ներկայացնում:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում վարչապետի մակարդակով պատժվում է գիտնականը, ով "սխալ" գիրք է նվիրում ԱՄՆ փոխնախագահին: Ադրբեջանում պետական մակարդակով ՀՀ բոլոր վանքերն ու եկեղեցիները, ՀՀ-ն ընդհանրապես համարվում է Արևմտյան Ադրբեջան:

Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը:

Թաթուլ Հակոբյան