Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Պաշտոնական 24.11.2020   15:15   337

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը  հայտնում է նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

Տիգրան Խաչատրյանը 2006-2016թթ.–ին զբաղեցրել է «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենի պաշտոնը, 2008-2014թթ.–ին եղել է Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամ, 2016թ.–ին`Համահայկական բանկ, խորհրդի անդամ։

2016-2018թթ–ին նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018թ–ին եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ, նույն տարում մեկ ամիս ղեկավարել է «Հայ-Թեք Արմենիա» ընկերությունը։
2018թ–ի հոկտեմբերի 15-ից նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, 2019թ․ հունիսի 1-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տիգրան Խաչատրյան, Էկոնոմիկայի նախարար

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon