Տիրան Խաչատրյանը դատի է տվել Վաղարշակ Հարությունյանին

Պաշտոնական 24.03.2021   12:48   94

Ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական  հայց  է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Տեղեկությունը հայտնում է Դատական-տեղեկատվական համակարգը:

Խաչատրյանը պահանջում է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Հայցը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ հայց էլ ներկայացրել է ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ դատարանից պահանջելով «Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին>» ՀՀ նախագահի 24.02.2021 թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տիրան Խաչատրյան, ՀՀ ՊՆ, Վաղարշակ Հարությունյան, ՀՀ ԶՈՒ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon