Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն

Կարևոր 03.08.2021   16:51   4058

Հայաստանի հավաքականի առաջատար, Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն (105կգ), կրկնակի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց երկամարտի արծաթե մեդալը՝ 423 կգ:

Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում օլիմպիական ռեկորդ սահմանեց։ Երկրորդ փորձի ժամանակ նա բարձրացրեց 195 կգ՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ։ Երրորդ մոտեցման ժամանակ նա փորձեց բարձրացնել 198 կգ, բայց չկարողացավ։ Պոկում վարժությունում առաջատարը Մարտիրոսյանն է։

Հայկական ծանրամարտում օլիմպիական խաղերում վերջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել էր Իսրայել Միլիտոսյանը`Բարսելոնայում, 1992-ին։ 

Այպիսով օլիմպիական խաղերում մրցումային հերթական օրվանից հետո Հայաստանի օլիմպիական հավաքականը ունի երեք մեդալ՝ 2 արծաթե ( Սիմոն Մարտիրոսյան-ծանրամարտ) և ( Արթուր Ալեքսանյան-հունահռոմեական ըմբշամարտ), և 1 բրոնզե ( Արթուր Դավթյան - մարմնամարզություն)։ Առնվազն բրոնզե մեդալ արդեն երաշխավորել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը հավակնում է օլիմպիական ոսկե մեդալին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սիմոն Մարտիրոսյան, Տոկիո-2020, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon