Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Կարևոր 03.08.2021   15:48   3698

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

3-րդ անգամ մասնակցելով օլիմպիական խաղերին` Արթուր Ալեքսանյանը հնարավորություն ուներ օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալու։ Բայց կիսաեզրափակիչում նա վնասվածք էր ստացել, որը խանգարեց նրան եզրափակչում։

Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5 հաշվով:

Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում նա 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել Սարավի Մոհամադհադիին (Իրան)՝ 4:1: Այդ գոտեմարտում Ալեքսանյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել: 

Տոկիո-2020 -ում սա Հայաստանի նվաճած երկրորդ մեդալն է. օգոստոսի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Բացի դրանից՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տոկիո-2020, Արթուր Ալեքսանյան, Հովհաննես Բաչկով, Արթուր Դավթյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon