«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Ինչպես էր Հայաստանը ձեռք բերում ռուսական զենքը 1990-ականներին. «Ազատություն» (տեսանյութ)

Ինչպես էր Հայաստանը ձեռք բերում ռուսական զենքը 1990-ականներին. «Ազատություն» (տեսանյութ)

Տարիներ շարունակ` և՛ նախորդ երկու նախագահների իշխանության օրոք, և՛ այսօր Արցախյան շարժման պատմությունը ներկայացվել է ու ներկայացվում է աղճատված, խեղաթյուրված, եւ դրա հետևանքով, ցավոք, երիտասարդությունը գրեթե անտեղյակ է Արցախյան շարժման իրական անցուդարձից։ «Ազատություն» ռադիոկայանի հերթական տեսանյութում կրկին անխոցելի փաստեր են, որոնք ի ցույց են դնում, թե մինչեւ ուր կարող է հասնել պատմության խեղաթյուրումը։

1997-ին հայ հանրությունն իր համար բավական անսպասելիորեն պարզեց, թե ինչ ջանքերով է իշխանությունը զինում հայկական բանակը: «Նորագույն պատմություն» շարքի հերթական թողարկումը ներկայացնում է, թե ինչպես էր շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական զենքի մատակարարումը Հայաստանին դարձել սկանդալի պատճառ ոչ միայն Ռուսաստանի ներքաղաքաքական կյանքում, այլ նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում։