Կարեվոր
«1991. «Կոլցոյից» մինչև անկախություն». «Ազատություն» (տեսանյութ)
Տարիներ շարունակ` և՛ նախորդ երկու նախագահների իշխանության օրոք, և՛ այսօր Արցախյան շարժման պատմությունը ներկայացվել է ու ներկայացվում է աղճատված, խեղաթյուրված, եւ դրա հետևանքով, ցավոք, երիտասարդությունը գրեթե անտեղյակ է Արցախյան շարժման իրական անցուդարձից։
«1991. «Կոլցոյից» մինչև անկախություն» վերնագրով ֆիլմը «Ազատություն» ռադիոկայանի «Նորագույն պատմություն» շարքից է: Այն ներկայացնում է 1991 թվականի ծանր ու բեկումնային ժամանակաշրջանը՝ սկսած «Կոլցո» (Օղակ) ռազմական գործողություններից մինչև Հայաստանի անկախության հռչակումը:
Տեսանյութում կրկին անխոցելի փաստեր են, որոնք ի ցույց են դնում, թե մինչև ուր կարող է հասնել պատմության խեղաթյուրումը։


