«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Արամ Քոչարյան. Գիտե՞ք Հանրային հեռուստաընկերությունն ինչ կեղտոտ քայլեր է անում

Արամ Քոչարյան. Գիտե՞ք Հանրային հեռուստաընկերությունն ինչ կեղտոտ քայլեր է անում

9-րդ գումարման ԱԺ-ի արդեն 8-րդ աշխատանքային օրն է։ Հանրային հեռուստաընկերությունն արդեն 8-րդ օրն է՝ հանցավոր կերպով հրաժարվում ու բոյկոտում է որևէ ընդդիմադիր գործչի ԱԺ ելույթ լուսաբանելն իր ֆեյսբուքյան «Լուրեր» էջով։ Այն դեպքում, երբ ամեն օր առնվազն 4-5 առանձին տեսանյութով/հոդվածով լուսաբանում է իշխանական պատգամավորների «գոհարները»։

Ավելին, գիտե՞ք՝ ինչ կեղտոտ քայլեր են անում։ Նայե՛ք նկարում․ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումների համար որպես գլխավոր նկար (cover photo) դնում են ընդդիմադիր գործչի նկար։ Ու, բնականաբար, երբ սեղմում ես միացնել, գնում է կամ հեռարձակման սկիզբը, կամ էլ տվյալ պահի ուղիղ եթերը։

Գիտե՞ք՝ ինչու են սա անում․ որպեսզի էջով scroll անելիս ընդդիմադիր գործիչների դեմքերը երևան, և տպավորություն ստեղծվի, թե իբր լուսաբանել են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի մանրուքների վրա են խորացել, որպեսզի արդյունավետ քարոզչություն իրականացնեն։

Կրկին պահանջում եմ դադարեցնել հանրային միջոցների մսխումը ՔՊ պատգամավորների PR-ի վրա։

Արամ Քոչարյան