ԱՄՈԹԻ ՕՐ. Կաթողիկոսի գործով դատական առաջին նիստը (ուղիղ)
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և գործով անցնող Հայաստանում գտնվող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստին։
Հիշեցնենք. ՀՀ դատախազը (մեղադրական եզրակացությունը հաստատել է հսկող դատախազը, սակայն պաշտոնական լրատվական հաղորդագրություններում կոնկրետ դատախազի անունն ու ազգանունը հրապարակված չէ) հաստատել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 6 եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան։
«Մեղադրյալի» կարգավիճակ ունեն Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ՀՀ տարածքը բացակայելու արգելքը։
Գործը հարուցվել է ՀԱԵ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Գևորգ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը «խոչընդոտելու» մեղադրանքով։ Նույն գործով Գարեգին Երկրորդի նկատմամբ ևս կիրառվել է ՀՀ տարածքը լքելու արգելք։
Մեղադրական եզրակացությունը հաստատվել է 2026 թվականի հուլիսի 28-ին և ուղարկվել դատարան: Գործը մուտքագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին:
Հիշեցնենք՝ ՀՀ սահմանադրությամբ Հայաստանն աշխարհիկ պետություն է, եկեղեցին անջատ է պետությունից։ Բացարձակապես անջատ։


