Վարդան Հարությունյան. «Որ լինի մեր երկիրը»

Խոսք 27.09.2021   11:07   530

«Ալիք Մեդիա». «...Ոմանք այսօրվա մեր անկախությունը, որ 30 տարեկան է, Խորհրդային կայսրության քայքայման արդյունք են համարում, ոմանք այն սկսում են Ղարաբաղյան շարժումից, ոմանք՝ 1960-ականներից։ Իրականում, սակայն, մեր անկախությունը գալիս է դարերի խորքից։ Անկախության համար մեր պայքարը երբեք չի ընդհատվել։ Ժամանակ է եղել՝ այն թափ է ստացել, եղել է՝ թուլացել է, բայց չի մարել երբեք։

Երկարատեւ ընդմիջումից հետո՝ 1918-ին, այն նյութականացավ, 1920-ի աշնանից 70 տարով ընդհատվեց, 1960-1980-ականներին՝ թվով քիչ, բայց վառ անհատականությունների շնորհիվ նոր ձեւակերպում ու նոր լիցք ստացավ, 1989-ից՝ Ղարաբաղյան շարժման առիթով, դարձավ ընդհանուր պահանջ, որն էլ 1991-ի սեպտեմբերի 21-ին համաժողովրդական «Այո»-ով վավերացվեց։

Թվում էր՝ ունենք արդեն մի երկիր, որը, գուցե, լիովին չի բավարարում մեր պահանջները, մեր երազածը չէ, բայց մերն է, մեր պայքարի արդյունքն է։ Նոր սերունդը կգա, իր նորը կբերի, կլավացնի, կդարձնի այնպիսին, ինչպիսին պետք է լինի։ Բայց, ցավոք, 1990-ականներին սկսած մեր հպարտ ընթացքը 2000-ականների շեմին դանդաղեց, ապա՝ բեկվեց։ Մեր լինելիության, անկախության մեր երազանքի հետ կապ չունեցող մարդիկ հայտնվեցին իշխանության ղեկին։

Ապականեցին նրանք մեր ընթացքը։ Իսկ այսօր, գլխավորապես մեր անպատասխանատու իշխանավորի մեղքով, խոցված է մեր երկիրն ու վիրավոր։ Բայց, ինչ էլ որ լինի, կա այն՝ 30 տարի սրանից առաջ կայացած հանրաքվեի արդյունքում հռչակված Անկախ Հանրապետությունը, եւ մե՛ր ու միայն մե՛ր գործն է ամրապնդել նրա հիմքերը եւ սերունդներին փոխանցել»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Ամբողջական՝ aliqmedia.am-ում


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վարդան Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon