«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Զախարովա. Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանը համամիտ չէ Թուրքիայի հետ

Զախարովա. Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանը համամիտ չէ Թուրքիայի հետ

Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի կիսում այդ հարցի վերաբերյալ Անկարայի տեսակետը:

«Մենք շատ հստակ բնութագրել ենք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ասելով, որ չենք տեսնում այդ խնդրի ուժային, ռազմական լուծում։ Ինչպես դուք հավանաբար բազմիցս լսել եք, Անկարայից այլ հայտարարություններ են հնչել այդ կապակցությամբ։
Ես կարող եմ միայն վերահաստատել Ռուսաստանի տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այդ ճգնաժամի լուծման ուժային ուղին, և մենք հենց ձգտում ենք և կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասել Է Զախարովան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի դադարեցնի պայքարն այնքան ժամանակ, մինչև Լեռնային Ղարաբաղը չանցնի նրա լիակատար վերահսկողության տակ։