Հայաստան
14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է (տեսանյութ)
Հուլիսի 29-ից որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Վահե Ապիկյանը Գառնու տարածքում հայտնաբերվել է։
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք՝ Վահեն Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու դպիր է, այդ մասին տեղեկացրել էր, եկեղեցու սպասավոր Թովմաս Առաքելյանը։ Տղան դուրս էր եկել տանից և իր հետ միայն վերցրել եկեղեցական համազգեստը։ Նա գրություն էր թողել, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:


