Ղարաբաղյան շարժնան 35-ամյակը՝ հասարակության թռիչքը և հետագա դեգրադացիան. զրույց Ալեքսան Հակոբյանի հետ
Factor TV-ի A-Politic հաղորդաշարի հյուրն է 1988 թվականի համաժողովրդական շարժումը համակարգող «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը:
Նրա կարծիքով` 1988-ի փետրվարի 20-ին մեկնարկած Շարժման 35-ամյակն արժե նշել, քանի որ նոր սերունդն այդ իրադարձությունների մասին բավարար տեղեկություններ չունի: Երրորդ հանրապետության պատմության մեջ եղել է բավականին երկար ժամանակահատված, երբ այդ Շարժումը փորձում էին մոռացության տալ: Սա այն ժամանակաշրջանն էր, երբ արժեքային համակարգի առանցքում դրվել էր փողը, զուտ նյութական շահը, և այդ գործոնների ազդեցության տակ որոշ ժամանակ անց սկսվեց հասարակության դեգրադացումը:
Ալեքսան Հակոբյանը նշում է, որ 1988-90 թվականների Շարժման տարիները հասարակության թռիչքի պահ էին, և այդ ժամանակահատվածը դժվար է համեմատել մեր նորագույն պատմության որևէ այլ շրջանի հետ: Նման վերելքի հասնելու համար, պատմաբանի կարծիքով, պետք է երկարատև և համառ աշխատանք: Մասնավորապես, մտավորականները չպիտի վարանեն բարոյական արժեքների մասին խոսել՝ նույնիսկ այն պարագայում, երբ այդ խոսակցությունները չեն արժանանում մեծամասնության հավանությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: