Պաշտոնական
ՊՆ. Թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր՝ ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով ադրբեջանական կողմի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Նշենք` վերջին օրերին ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են հնչում Սոթքի ուղղությամբ։
Թշնամու կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Պողոսյանը Արմավիրի մարզի Շենիկ գյուղից էր, նրա զորացրվելուն մնացել էր 40 օր...