Քաղաքական
Լևոն Զուրաբյան. ՀԱԿ–ը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրությանը
Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) կմասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրությանը․ ABC media-ին տեղեկացրեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Ստեղծելու ենք համաժողովրդական դիմադրություն»,-ասաց Զուրաբյանը:
Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հորդորել էր Լևոն Զուրաբյանից ճշտել՝ ՀԱԿ–ը մասնակցելո՞ւ է ընտրությանը, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանում մասնակցում էր իր 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին:


