«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

«7-ի գործով» դատապարտված Մյասնիկ Մալխասյանն արդարացվել է

«7-ի գործով» դատապարտված Մյասնիկ Մալխասյանն արդարացվել է

2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո «7-ի գործով» դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն արդարացվել է:

Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործի վարույթը կարճվել հանցակազմի բացակայության հիմքով:

Մեղադրող դատախազը հրաժարվել է Մալխասյանին առաջադրված մեղադրանքից՝ պատճառաբանելով ՄԻԵԴ-ի այս գործերով կայացված մի շարք որոշումներ: Ըստ մեղադրողի՝ Եվրոպական դատարանը արձանագրել է, որ մարտիմեկյան ցույցերը կազմակերպված չեն եղել, դրանք եղել են ինքնաբուխ և հանդիսացել են խոսքի ազատության միջոց:

Հիշեցնենք՝ 2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը աջակցել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Քաղաքական հաշվեհարդարի արդյունքում, շինծու մեղադրանքների հիման վրա 2008-ի մարտի 2-ից Մ. Մալխասյանը գտնվում էր ապօրինի ազատազրկման մեջ՝ պետական իշխանության յուրացման եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու անհեթեթ մեղադրանքները։ 

Համաներման մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման հիման վրա, 2009թ. հունիսի 22-ին ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին ազատ արձակեց դատարանի դահլիճից: