«  Հոկտեմբեր 2020  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Մարտի 1. «Յոթի գործով» քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը հաղթեց Եվրադատարանում

Մարտի 1. «Յոթի գործով» քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը հաղթեց Եվրադատարանում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է հրապարակել   Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ ՀՀ-ի գործով։

2008թ մարտի 1-ի դեպքերից հետո  Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ,  պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը դատապարտվել էր 5 տարի ազատազրկման   հայտնի «Յոթի գործով», եւ  ազատ  էր արձակվել համաներմամբ։    Դիմումատոն պնդել էր, որ իրեն ազատությունից զրկել են ապօրինաբար,  առանց հիմնավոր կասկածների , եւ հայաստանյան դատարանները դա հաշվի չեն առել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը   Մյասնիկ Մալխասյանի գործով համարել է, որ  կա Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում՝  Կոնվենցիայի  Հոդված 5-ի 1-ին մասի գ․ կետով:

Այսինքն՝  յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատւթյունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝  «անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար»։

Հայաստանի կառավարությունը Մյասնիկ Մալխասյանին պետք է վճարի 5085 եվրո նյութական, 7500  եվրո ոչ նյութական եւ 2000  եվրո ծախսերի համար։

Հիշեցնենք, որ Մյասնիկ Մալխասյանը  Մարտի 1-ի դեպքերից հետո մեղադրվել է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» համար:

«Յոթի գործ»- ով  մեղադրվում են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, ՀՀՇ անդամ Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ Շանթ Հարությունյանը: