Մյասնիկ Մալխասյանը «7-ի գործով» վճռաբեկ բողոք է ներկայացրել

Մարտի 1 22.08.2020   13:00   201

Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««7-ի գործով» քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի` արդարացման հիմքով Վճռաբեկ բողոքը նույնպես ուղարկվեց վճռաբեկ դատարան»։

Հիշեցնենք,  ավելի վաղ «7-ի գործով» վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև Հակոբ Հակոբյանը:

2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը աջակցել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Քաղաքական հաշվեհարդարի արդյունքում, շինծու մեղադրանքների հիման վրա 2008-ի մարտի 2-ից Մ. Մալխասյանը գտնվում էր ապօրինի ազատազրկման մեջ՝ պետական իշխանության յուրացման եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու անհեթեթ մեղադրանքները։ 

Համաներման մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման հիման վրա, 2009թ. հունիսի 22-ին ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին ազատ արձակեց դատարանի դահլիճից:

Մյասնիկ Մալխասյանն այսօր առողջական լուրջ խնդիրներ ունի:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հակոբ Հակոբյան, Մարտի 1, «7-ի գործ», Մյասնիկ Մալխասյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon