«  Հուլիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


ՀՀ Առաջին նախագահի մտահոգությունը երկար ժամանակ ուղեկցելու է մեզ

ՀՀ Առաջին նախագահի մտահոգությունը երկար ժամանակ ուղեկցելու է մեզ

«iLur»—ի հարցին (02.05.2026), թե ինչ կարծիք ունի նախընտրական, մեղմ ասած, կոշտ բանավեճի մասին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել էր. «Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար»:

Այս հրապարակումը, չգիտես ինչու,  խիստ գրգռել էր ՔՊ-ականներին։ Սակայն, այսօր, մենք հիրավի ականատեսն ենք հետընտրական փոթորկալից իրադարձությունների.

— Սահմանադրական կարգի բիրտ խախտումներ, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված եւ շարունակվող դաժան ճնշումներ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ սանձազերծված լայնածավալ քաղաքական հետապնդումներ, ընդդիմադիր ուժերի օգտին քարոզած քաղաքացիների նկատմամբ կիրառվող հալածանքներ եւ այլն։

Ցավն այն է, որ հակաիրավական այս գործողությունների վերջը չի երեւում, քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի պարագայում չի հրաժարվի իր իշխանությունը հավերժացնելուն ուղղված ցանկացած ապօրինությունից։

Այնպես որ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը հետընտրական շրջանի զարգացումների վերաբերյալ դեռեւս երկար ժամանակ ուղեկցելու է մեզ։

iLur