«  Հուլիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Լևոն Տեր-Պետրոսյան. Ասույթներ, թևավոր խոսքեր և կանխատեսումներ – 1

Լևոն Տեր-Պետրոսյան. Ասույթներ, թևավոր խոսքեր և կանխատեսումներ – 1

Լևոն Տեր-Պետրոսյան. Ասույթներ, թևավոր խոսքեր և կանխատեսումներ – 1

  • Անհրաժեշտ է լիովին ձերբազատվել հարցերի զգացական, անիրապաշտ, ընկալումից եւ նրանց նկատմամբ հանդես բերել սառը քաղաքական-պետական մոտեցում (13.11.1989. Ընտրանի 59
  • Բռնությունը, եթե այն թելադրված չէ ժողովրդի ինքնապաշտպանության շահերով կամ հենց բռնությունը կասեցնելու պահանջներով, դատապարտելի է բոլոր առումներով, անկախ այն բանից, թե ում կողմից է այն կիրառվում՝ պետությա՞ն, թե՞ քաղաքացիների (28.01.1990. Ընտրանի 74)։
  • Միասնությունն իդեալ է, որին ձգտում են բոլոր ժողովուրդները, բայց ոչ մեկին դեռեւս չի հաջողվել հասնել (4.03.1990. Ընտրանի 76
  • Միասնության միակ չափանիշը կարող է լինել հասարակական շահի գիտակցությունը։ Մինչեւ հասարակությունը չկարողանա պարզել այդ չափանիշը, միասնության նրա ըմբռնումը կմնա անիրականանալի (04.03.1990, Ընտրանի, էջ 76
  • Առանց դեմոկրատիայի ազգայինը կվերածվի ազգայնականի…, իսկ առանց ազգայինի՝ դեմոկրատիան կվերածվի կոսմոպոլիտիզմի (4.03.1990. Ընտրանի 76
  • Ով խառնվում է քաղաքականությանը՝ նա պետք է պատրաստ լինի ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու։ Ով պարտավորվում է ազգին ծառայել՝ նա ազգից պարգեւներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի (4.03.1990. Ընտրանի 77
  • Քաղաքականությունը ոչ թե խոսք, ոչ թե գաղափար, ոչ թե ծրագիր է, այլ նախ եւ առաջ գործ, այն էլ՝ թույլատրվածի սահմանն անցնելու միտումով։ Իսկ նոմենկլատուրային մտավորականությունն իր էությամբ ընդունակ է գործելու միայն թույլատրվածի (հաճախ հանձնարարվածի) սահմաններում, միայն նվաճված բնագծերում (6.05.1990. Ընտրանի 89
  • Քաղաքականության մեջ անհեթեթություն է, երբ մարդկանց մի խումբ ծրագրեր է մշակում, իսկ մի այլ խումբ՝ իրականացնում դրանք։ Քաղաքական ծրագրերն իրականացնում են այն մարդիկ, ովքեր եւ մշակում են դրանք։ Մարքսիստ Լենինը Ռուսաստանում իրագործեց ոչ թե Մարքսի, այլ իր ծրագիրը (6.05.1990. Ընտրանի 89–90
  • Իրական շքանշանները շնորհվում են ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի կողմից (6.05.1990. Ընտրանի 91
  • Նույնիսկ պահեր են եղել, երբ ժողովրդի կարծիքին հակառակ, ելնելով դարձյալ Շարժման տրամաբանությունից, քայլեր ենք կատարել, որոնք ընկալվել են ոչ միանշանակ, ոչ անմիջապես։ Ենթարկվել ենք անգամ կշտամբանքների, սակայն երբեք չենք առաջնորդվել բոլորին դուր գալու եւ հաճոյանալու սկզբունքով։ Որոշ ժամանակ անց ժողովուրդն անպայմանորեն զգացել է մեր գործողությունների ճշմարտացիությունն ու անհրաժեշտությունը (9.10.1990. Ընտրանի 125–126

Շարունակելի

iLur