«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հակոբ Հակոբյանը «7-ի գործով» վճռաբեկ բողոք է ներկայացրել

Հակոբ Հակոբյանը «7-ի գործով» վճռաբեկ բողոք է ներկայացրել

ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Կարեւորելով 2008-ի իրադարձությունների հետեւանքով ապօրինի դատապարտված քաղբանտարկյալների նոր իշխանությունների օրոք արագ արդարացման խնդիրը, իրավապահ եւ դատական համակարգում արդարադատության դեմ մեղանչած անձանց պատասխանատվության կանչելու եւ պատժելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով նաեւ Գլխավոր դատախազության ընթացիկ գործերով գերծանրաբեռնված լինելը, ինչ պատճառով ձգձգվում է իրավական այս գործընթացը եւ առաջացնում քաղբանտարկյալների դժգոհությունը, քաղբանտարկյալները ձեռնարկում են հիմնարար իրավունքի խախտման հիմքով արդարացման պահանջով վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործընթաց՝ Գագիկ Ջհանգիրյանի կողմից իր գործով բերված բողոքի հիմնքերով եւ ընթացակարգով, եւ այսօր առաջին Վճռաբեկ բողոքն է ներկայացվել հայտնի «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածով դատապարտված Հակոբ Հակոբյանի կայացված վճռի դեմ։