«  Սեպտեմբեր 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

ԱԱԾ. Որոտանի մոտ ադրբեջանցիները ստուգում են Հայաստան մտնող բեռնատարները (տեսանյութ)

ԱԱԾ. Որոտանի մոտ ադրբեջանցիները ստուգում են Հայաստան մտնող բեռնատարները (տեսանյութ)

«Սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն:

Orer.am-ի փոխանցմամբ, «Ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները, Որոտանում դրված իրենց անցակետում, պարսկական բեռնատար մեքենաներից 50 000 դրամի համարժեք գումար են պահանջում, որպեսզի թույլ տան անցնել ճանապարհը»:

Բաքուն անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ոստիկանական կետին:

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները արժանապատվորեն կատարում են իրենց ծառայողական պարտականությունները։ Համապատասխան վայրերում ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար տեղադրվում են ոստիկանական կետեր։ Ադրբեջանի ՊՆ-ն նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարություն ու խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ Ադրբեջանի տարածքով այլ երկրների տրանսպորտային միջոցների անօրինական երթևեկության կապակցությամբ, այն տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանյան խաղաղապահները։ ։
Այլ երկրների իրավաբանական ու ֆիզիկական անձինքն ու նրանց պատկանող տրանսպորտային միջոցները չեն կարող մտնել Ադրբեջանի տարածք՝ առանց Ադրբեջանի համաձայնության»,-նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութում՝ Ադրբեջանի ոստիկանության հենակետը Գորիս-Կապան ճանապարհին.