«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Ադրբեջանցիների վագոն տնակը Կապան–Ճակատեն ավտոճանապարհին (տեսանյութ)

Ադրբեջանցիների վագոն տնակը Կապան–Ճակատեն ավտոճանապարհին (տեսանյութ)

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելուց հետո հարվածի տակ է հայտնվել նաև Ճակատեն-Կապան ճանապարհը։ Ադրբեջանցիները նոյեմբերի 10-ի ուշ գիշերը այս ճանապարհը մոտ 4 ժամով փակել են, այնուհետև բացել։ Այս մասին Lragir.am-ին հայտնել է Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

Նշենք, որ նախորդ տարեվերջին, երբ հայկական զինված ուժերը նահանջել էին Սյունիքում, Ճակատեն-Կապան ճամապարհի 4 կիլոմետրանոց հատվածը ևս հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ։ Ներքին Հանդ, Ճակատեն և հարակից գյուղերի բնակիչները Կապանի հետ կապ են հաստատում հենց այս ճանապարհի միջոցով։ Խաչատուր Բաղդասարյանի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը, ինչի մասին վերջին օրերին խոսում են պաշտոնյաները, գրունտային ու անանցանելի ճանապարհ է, վերանորոգում դեռ չի կատարվել։

Այսօր արդեն Ադրբեջանցիները վագոն տնակ են տեղադրել Կապան–Ճակատեն ավտոճանապարհին:

Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է  Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: Այսինքն՝ 6 գյուղ է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ  Արման Թաթոյանը. «Բացարձակ բացակայում են այդ իրավունքների պաշտպանության երաշխիքները՝ սկսած կյանքի իրավունքի սպառնալիքներից մինչև ազատ տեղաշարժ: Առանց այն էլ մարդկանց իրավունքները ոտնահարված կամ սպառնալիքի տակ են»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանն այդտեղ մաքսակետ է տեղադրել՝ կիսաշրջափակման մեջ դնելով առնվազն երեք գյուղ. Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերի բնակիչները կանգնել են հումանիտար խնդիրների առաջ: 

Բարձրավանը երկու օր է՝ փաստացի շրջափակման մեջ է, գյուղի հիմնական՝ անցանելի ճանապարհը, որը միանում է Գորիս-Կապան ճանապարհին, վերջին օրերին չի օգտագործվում:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։