«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Բարձրավանը փաստացի կորցրել է կապը աշխարհի հետ (տեսանյութ)

Բարձրավանը փաստացի կորցրել է կապը աշխարհի հետ (տեսանյութ)

Բարձրավանը երկու օր է՝ փաստացի շրջափակման մեջ է, գյուղի հիմնական՝ անցանելի ճանապարհը, որը միանում է Գորիս-Կապան ճանապարհին, վերջին օրերին չի օգտագործվում, տեղեկացնում է «Ազատությունը»:
Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում հայ սահմանապահները գյուղացիներին արգելում են երթևեկությունն այդ ուղղությամբ։ Գյուղացիներին սահմանապահները միայն ասել են, թե ադրբեջանական կողմը մաքսակետեր է տեղադրում՝ առանց հավելյալ բացատրությունների:

«Էս վերևով ճանապարհ ունենք, բայց էս ճանապարհը ի՞նչ, մեքենաները չեն կարա գնան, հեսա մի քիչ էլ ձյունը եկավ, վերջ, պրծավ, ամեն ինչն էլ խնդիր ա էս գյուղում, մենք արդեն մնացել ենք տուպիկի մեջ», - ասաց բարձրավանցիներից մեկը:

Բարձրավանի հիմնական ճանապարհի` փակ լինելու պատճառով հացի ու շտապօգնության մեքենաները գյուղ չեն հասնում: Այսօր են միայն Բարձրավան հաց հասցրել: Գյուղացիներից մեկը, հարազատների խոսքով, շտապ բուժզննման կարիք ունի, սակայն նրան հիվանդանոց անգամ ամենագնացով է անհնար տեղափոխել: Կինն ասում է՝ վախենում են, հնարավոր է այդ ճանապարհին նրա վիճակն է՛լ ավելի վատանա:

Գյուղացիներից մեկն էլ ապրուստի միակ միջոցից է զրկվել. գառները պետք է վաճառեր, որ գոնե սնունդ առներ, ասում է՝ հիմա ոչ ոք գրունտային ճանապարհներով գյուղ չի գալիս գառներն առնելու, չգիտի՝ ինչ է անելու: Գյուղ նաև ուսուցիչներն են մեծ դժվարությամբ հասնում:

Իրանցի վարորդները «Ազատության» հետ զրույցում հայտնել են, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին այլընտրանքային համարվող Տաթև-Աղվանի նոր ճանապարհը նեղ է բեռնատարների համար:

Նրանք նշել են, որ այս ճանապարհով գալիս են, քանի որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածով անցնելիս բավականին խնդիրներ են առաջանում՝ մոտ 130 դոլարի չափ հարկ են վճարում:

«Թեև պաշտոնյաները՝ վարչապետի մակարդակով, հավաստիացնում են, որ բեռնատարների համար կիրառելի է Տաթև-Աղվանի ճանապարհը, սակայն  «Ազատության» նկարահանող խումբն արձանագրեց, որ ամեն դեպքում ճանապարհի տարբեր հատվածներում բեռնատարների վարորդների համար խնդիրներ են առաջանցում: 
«Ճանապարհը փոքր ա, մի հատ ավտո գալիս ա էս էլ կանգնում ա, էս էլ լավ չի էլի, ավտոները մնում են, հիմա քաշելու բան չկա, էս էլ մնալու ա ստեղ, ի՞նչ անենք հիմա, էս էլ շատ վատ ա, Ադրբեջանով գնում ենք, փող կուզի, փող չես տալու, մնում ենք էստեղ», - ասաց իրանցի վարորդներից մեկը:

«Մենք հիմա նոր ճանապարհով ենք գալիս, որը դեռ վերջնական չէ և շատ նեղ է, ադրբեջանական ճանապարհով չենք ուզում գնալ-գալ, որպեսզի գումար չտանք, այս ճանապարհին էլ ոչ մի օգնություն չկա, որպեսզի խնդիր լինելու դեպքում օգնեն՝ մեծ մեքենաներին տեղաշարժեն», - ասաց մեկ այլ վարորդ»,- հայտնում է աղբյուրը: