«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Ադրբեջանցիները փոխանցել են անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի մարմինը

Ադրբեջանցիները փոխանցել են անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի մարմինը

Հունվարի 27-ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է: Նա սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։

Վահեն ինը ամսվա ծառայող էր, զոհվել է սեպտեմբերյան մարտերի ժամանակ, Ներքին Հանդի դիրքերում։ Ամիսներ շարունակ հայրը փնտրում էր որդուն։ Ասում էր՝ գիտեմ տեղը, Ներքին Հանդի ձորակում է, որը մարտերից հետո անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ, գրում է «Ազատությունը»:

Զոհված զինծառայողը Արմավիրի մարզի Լուսագյուղից էր, ընտանիքն ու հարազատներն այս ամիսների ընթացքում թակում էին հնարավոր բոլոր դռները, Պաշտպանության նախարարության մոտ ակցիաներ անում, պահանջում՝ գտնել որդուն, անգամ դիմել էին ծայրահեղ միջոցների՝ փակել էին Էջմիածին-Մարգարա ճանապարհը։

Անցած տարվա սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակումից հետո անհետ կորած է համարվում ևս երկու զինծառայող՝ Շիրազ Խաչատրյանը ու Թոռնիկ Սարգսյանը։ Նրանց հարազատները ևս ասում են, որ գիտեն մարմինների տեղը, բայց պաշտոնական պատասխանը նույնն է՝ Բաքուն որոնողական աշխատանքներ չի թույլատրում։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: