Արցախ
Ադրբեջանը Հակարի գետի կամուրջը փակել է չհամաձայնեցված գործողությունների արդյունքում. ՌԴ ՊՆ
«2023թ.ապրիլի 23-ին, միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում, ադրբեջանական կողմը փակել է երթևեկությունը Լաչինի միջանցքում ՌԴ զորակազմի թիվ 1 դիտակետի տարածքում` Հակարի գետի կամրջի մոտ», - մեկ օր անց, առանց այլ մանրամասների հաղորդել է ՌԴ ՊՆ-ն։
Հիշեցնենք՝ ադրբեջանցիները ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել:
2022 թ. դեկտեմբերի 12-ից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Արդյունքում 120.000 բնակիչ, այդ թվում՝ 30.000 երեխա, հայտնվել է շրջափակման մեջ։