Արցախ
Ադրբեջանը հրթիռակոծեց Ստեփանակերտը
Մոսկվայի բանակցությունների ավարտից հետո Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ադրբեջանի կողմից օդային նոր հարձակման մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանը հերթական անգամ հրթիռակոծեց Ստեփանակերտի քաղաքացիական թաղամասերը: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան: Մինչև վերջին պահը Բաքուն օգտագործում է նույն ոճը`պատերազմական հանցագործություններ»,– գրել է Բեգլարյանը։
Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Читать на русском