«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը մեկ ժամ անց ընդմիջվել է

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը մեկ ժամ անց ընդմիջվել է

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը մեկնարկից մոտ մեկ ժամ անց ընդհատվել է։ Տեղեկությունը հայտնում է RT-ի թղթակից Ռոման Կոսարևը։

«Ընդմիջումն ավելի քան մեկ ժամ է տևել, այնուհետև հանդիպումը շարունակվել է»։

«Ռոսիա–24»–ի թղթակիցն էլ հայտնում է, որ հանդիպման կեսին ադրբեջանական դրոշով ավտոշարասյունը լքել է ԱԳՆ ընդունելությունների տունը և որոշ ժամանակ անց վերադարձել։

Լրագրողը ենթադրում է, որ բանակցությունների ընթացքում հարց է բարձրացվել, և լրացուցիչ խորհրդատվություններ են պահանջվել, որոնք կարելի էր անել միայն դեսպանատնից։

Հիշեցնենք` Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Նա ասել է, որ հրադադար պետք է հաստատվի գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հրավիրվել էին ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։ 

Հանդիպումը մեկնարկել է մոտավորապես 17։30–ին։