«  Դեկտեմբեր 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Աղքատությունը Հայաստանում ավելացել է. կան սովյալներ. Sputnik Армения

Աղքատությունը Հայաստանում ավելացել է. կան սովյալներ. Sputnik Армения

Աղքատությունը Հայաստանում 2020 թվականին գերազանցել է 2019-ի նույն ցուցանիշը։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Եթե 2019թ-ին Հայաստանում աղքատ էր համարվում բնակչության 43.8%-ը, ապա 2020-ին այդ թիվը հասել է 47.6-ի:
Ըստ այդմ` մեր երկրում աղքատության 3 հիմնական խմբեր են առանձնացվում.

• Պարենային կամ ծայրահեղ աղքատություն, որի մեջ մտնում են անձինք, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 23 828 դրամը։ Նրանց թիվը Հայաստանում 0.7 % է։ Այլ կերպ ասած` ՀՀ բնակչության 0.7 տոկոսը սոված է մնում։

• Աղքատության ստորին գիծ, որի մեջ մտնում են անձինք, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 35 324 դրամը։ Նրանք 9.7% տոկոս են կազմում։

• Աղքատության վերին գիծ, որի մեջ մտնում են անձինք, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 53 641 դրամը։ Նրանք 47.6% տոկոս են կազմում։

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն` Հայաստանում 1-ամսյա նվազագույն պարենային զամբյուղը 35 983 դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղը` 66 568։
Նվազագույն աշխատավարձը Հայաստանում 2020թ.-ին 55 000 դրամից դարձավ 68 000։

Ամբողջական՝ armeniasputnik.am-ում: