«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԱՀ նախարար. 100 զինվորների աճյուններ ճանաչվել են հոլանդացիների օգնությամբ. Գործընթացն ավարտված է

ԱՀ նախարար. 100 զինվորների աճյուններ ճանաչվել են հոլանդացիների օգնությամբ. Գործընթացն ավարտված է

Արցախում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների շուրջ 100 փորձանմուշներ նույնականացվել են հոլանդացի մասնագետների օգնությամբ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Գործընթացն ավարտված է։ Ներկայումս մեզ մոտ փորձանմուշներ չեն մնացել, որոնք չեն հետազոտվել կամ նույնականացման հերթում են գտնվում», - ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` ցավոք, մնում են մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ԴՆԹ հետազոտություն իրականացնել հնարավոր չէ։