Արցախ
ԱՀ. Խաղաղապահները գտնվում են իրենց տիրույթում, բանակցությունները շարունակվում են
«Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:
Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է», հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: