Աշխարհ
ԱՀԿ. «Կորոնավիրուսի տարածումը խիստ մտահոգություն է առաջացնում»
Իտալիայում, Իրանում և Հարավային Կորեայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճը «խիստ մտահոգություն է առաջացնում»: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
««Համաճարակ» բառի անփույթ օգտագործումը զգալի օգուտ չի բերում, սակայն այն ռիսկեր է կրում՝ կապված վախի եւ խուճապի առաջացման հետ»,- ասել է նա, փոխանցում է Reuters-ը:
ԱՀԿ առաքելությունը մոտակա օրերս կմեկնի Իրան՝ իրավիճակը գնահատելու համար: