ԱԺ քառօրյա նիստը չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով (ուղիղ)
Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով: Նիստին մասնակցելու համար գրանցվել էր 14 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 ձայն:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ամեն դեպքում պետք է սպասել.
«Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավել, քան 4 ժամ»:
Պատգամավորների գրանցման գործընթացն այս պահին շարունակվում է: Այս պահին գրանցվել է 25 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 ձայն:
Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: