«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

«Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել 30 միլիոն դոլարը վերադարձնել պետբյուջե»

«Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել 30 միլիոն դոլարը վերադարձնել պետբյուջե»

 Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր բանկային հաշիվներից մեկի վրա առկա 30 միլիոն դոլար գումարն ամբողջությամբ վերադարձնել պետական բյուջե, այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Իջևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ.

«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշիվներից մեկի վրա 30 միլիոն դրամ ունենալու վերաբերյալ բազմիցս խոսվել է: Իմ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, որ ինքը պատրաստ է այդ գումարի առնվազն մի մասը ինչ-որ նպատակների համար տրամադրել: Եվ ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն զինված ուժերի վրա: