«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Ալիևը նոր պայմաններ է առաջ քաշում

Ալիևը նոր պայմաններ է առաջ քաշում

Ալիևը Երևանից «Զանգեզուրի  միջանցքի» անարգել մուտք է պահանջում

Ալիևն այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև Զանգեզուրի ու Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն»։

Նա մասնավորապես ասել է, թե  «Զանգեզուրի միջանցքի» բացման առաջարկը ներառված է նախորդ տարվա նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության մեջ, ուստի, ըստ Ադրբեջանի նախագահի,  Հայաստանի համար պարտավորության պես բան է ապահովել բոլոր անհրաժեշտ հարմարությունները:

«Այս փուլում մենք պայմանավորվել ենք երկաթուղային հաղորդակցություն կառուցել Հայաստանի տարածքով Ադրբեջանցից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և նաև պայմանավորվել ենք մայրուղու կառուցման շուրջ: Սակայն մայրուղու հստակ ճանապարհը չի որոշվել. դա ապագա քննարկումների հարց է, որն, անկասկած, կքննարկվի այսօր երեկոյան՝ եռակողմ հանդիպմանը: Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքինը: Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ Զանգեզուրի միջանցքում մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռները և մարդկանց, մենք մաքսակետ կբացենք Լաչինի միջանցքում»,- հավելել է Ալիևը։

Հիշեցնենք` Փաշինյանն ու Ալիևն այժմ Բրյուսելում են։ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այնուհետև նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում մասնակցելու է Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։

Լրացված.

 Ն. Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։