ԱՄՆ-ը և Լեհաստանը կարող են մարտական օդանավեր տրամադրել Ուկրաինային
ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ Վաշինգտոնը և Վարշավան քննարկում են Ուկրաինային մարտական օդանավեր փոխանցելու հնարավորությունը:
Համաձայնեցման դեպքում Լեհաստանն իր խորհրդային կամ ռուսական արտադրության օդանավերի դեռևս ճշտվելիք քանակ կփոխանցի Ուկրաինային, իսկ Միացյալ Նահանգները Լեհաստանին կտրամադրի ամերիկյան արտադրության նույն թվով ինքնաթիռներ:
«Ես հիմա չեմ կարող ինչ-որ ժամկետներ նշել, բայց մենք շատ ակտիվ ենք քննարկում այդ հնարավորությունը»,- ասել է Բլինքենը Մոլդովայում:
Նա նշել է նաև, որ Վաշինգտոնը չի առարկի, եթե ՆԱՏՕ-ի այլ անդամներ նույնպես օդանավեր տրամադրեն Ուկրաինային:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ զենքի հերթական խմբաքանակները պատրաստ են Ուկրաինա մատակարարելուն:
ՌԴ ԶՈւ-ն այսօր ժամը 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարոել և հումանիտար միջանցքներ բացոել Կիևից, Մարիուպոլից, Խարկովից, Սումիից։