«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Աննա Դավթյան-Գևորգյան. Լավրովի հարցազրույցը կոնկրետ քաղաքական ուղերձներ է պարունակում

Աննա Դավթյան-Գևորգյան. Լավրովի հարցազրույցը կոնկրետ քաղաքական ուղերձներ է պարունակում

Գուցե էն պատճառով, որ ես ընդամենը հետազոտող եմ, ոչ մի կերպ չի ստացվում որևէ տեքստի` միանշանակ ու միակողմանի մեկնաբանությունների հետ հաշտ լինել։

Էն, որ յոթ շրջանները պետք է վերադարձվեին ու դրա վերաբերյալ կար միջազգային կոնսենսուս, փաստ է, բայց Հայաստանին օկուպանտ չեն անվանել անգամ ՄԱԿ համապատասխան բանաձևերն ու դրանք ընդունող երկրները։ Այլ կերպ ասած` էն փաստը, որ մենք մեզ խաբել ենք տարիներ շարունակ, չի նշանակում, որ հիմա պիտի արդարացնենք մեր դեմ ասվող ցանկացած հայտարարություն։ Վերջինն էլ չի նշանակում, որ «Ռուսաստանին հանում ենք տարածաշրջանից ու մտնում ՆԱՏՕ»։ Հայտարարությունը, և ոչ միայն էդ մեկը Լավրովի հարցազրույցի մեջ, կոնկրետ քաղաքական ուղերձներ էր պարունակում, որոնց հետ պետք է հաշվի նստել, ոչ թե հայհոյել կամ արդարացնել, այլ հաշվի նստել ու եզրակացություններ անել։

Ու նաև... «ներսում ասում են, ընդունում ենք, դրսից ասողներին մեղադրում» քննարկումը կեղծ նարատիվ է, քանի որ ամեն ինքնախարազանման առարկա չէ, որ կարելի է մարսել օտար շուրթերից լսելիս. Լուկաշենկոյի հայտնի պնդման բուռն արձագանքը` դրա վկան, այնինչ ներսում էլ քիչ չեն նրանք, որ ասում են` «ա կուդա մի ձենիմսյա»։

Աննա Դավթյան-Գևորգյան