Աննա Նաղդալյանի և Արման Թաթոյանի ասուլիսը՝ ուղիղ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը։
Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից զինյալ վարձկանների տեղափոխումը Ադրբեջան` ունի հեռահար նպատակներ և կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն Հարավային Կովկասի համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Թուրքիայի սադրիչ այս քաղաքականությունը տեղավորվում է վերջին տարիներին իր վարած քաղաքականության տրամաբանության մեջ` ահաբեկիչ զինյալները, իսլամիստ արմատականները, ջիհադիստները դարձել են Թուրքիայի վարձկաններ և լայնորեն կիրառվում են` նախագծելու Թուրքիայի ներկայիս ղեկավարության շահերը և ազդեցությունը արտահանելու այլ տարածաշրջաններ»,– նշեց Նաղդալյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի ներկայիս քաղաքականությանը ծառայելու միջոց է։ Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկիչների տեղակայման վայր, ժամանակի ընթացքում Ադրբեջանն ու տարածաշրջանը կվերածվեն արյունահեղության դաշտի։
Հայստանը որոշել է հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Աննա Նաղդալյանը։
«Երբ միջազգային ողջ հանրությունը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումները Ադրբեջան»,– ասաց նա։
Իսրայելի այս գործելաոճը, ՀՀ ԱԳՆ խոսնակի բնորոշմամբ, անընդունելի է Հայաստանի համար, ինչի հետևանքով էլ Հայաստանը որոշել է հետ կանչել Իսրայելում իր դեսպանին։
Flightradar24 հարթակում երևում է, որ ադրբեջանական Silk way airlines ավիաընկերության (որի մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Իլհամ Ալիև դուստր Արզու Ալիևային) երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռթռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ․