Պաշտոնական
Anonymous-ը գաղտնազերծել է, թե ովքեր են Հայաստանում զբաղվում ռուսական քարոզչությամբ
Հրապարակվել է հայ մասնագետների ցուցակը, ովքեր Հայաստանում զբաղվում են ռուսական քարոզչությամբ, գրում է Telegram-ի Բաղրամյան 26-ը ․
«Anonymous ցանցահենային խումբը հրապարակել է փաստաթղթեր բրիտանական պետական Integrity Initiative նախագծի արխիվից, որտեղ պարունակվում է տեղեկատվություն ռուսական քարոզչությամբ զբաղվող հայ փորձագետների մասին։
Նրանց թվում են․
- Հայաստանում Ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը,
- Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը,
- ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը,
- Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը,
- բլոգեր Տիգրան Քոչարյանը,
- Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը,
- ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը,
- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը։
Հրապարակվել է նաև Հայաստանում ռուսական շահերը ներկայացնող մարդկանց ցանկը․
- Մարդու իրավունքներ պաշտպան Արման Թաթոյան,
- ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախկին ռեկտոր Հայկ Քոթանջյան,
- «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյան,
- Ջորջթաունի համալսարանի նախկին գիտաշխատող Սևակ Սարուխանյան, ով ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնականն է,
- «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության տնօրեն,
- Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյան,
- ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյան,
- քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան,
- Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյան,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյան,
- Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան,
- Հետազոտությունների և վերլուծության եվրասիական ինստիտուտի գործադիր տնօրեն Արմեն Սահակյան»։
Նշվում է, որ ռուսական կողմը շուտով կհրապարակի հայ մասնագետների ցուցակ, ովքեր աշխատում են Արևմուտքի համար։