«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Առաջին նախընտրական բանավեճը` տնտեսական ծրագրերի մասին (տեսանյութ)

Առաջին նախընտրական բանավեճը` տնտեսական ծրագրերի մասին (տեսանյութ)

Տնտեսական ծրագրեր․ ի՞նչ կփոխվի մարդկանց կյանքում. Հեռանկար բանավեճ

Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական ծրագրերը ներկայացնում է կուսակցության վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը.

«Մենք կապահովենք առնվազն 12տոկոսի աճ տարեկան, թոշակների 50 տոկոսից ավելի բարձրացում, աղքատության և գործազրկության վերացում:
Կհարցնեք` ինչպե՞ս: Երեք առանցքից կազմված մեր լուծումների մասին տեղեկացեք այս քննարկումից:
Իսկ իշխանությունը ի դեմս ՔՊ-ի և «Հանրապետություն» կուսակցությանը ուղղակի ծլկեցին բանավեճից, թեև հրավիրված էին:

Մեր տնտեսական ծրագրի 3 առանցքային կետերի կարճ նկարագրությունը՝ 
1. Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցում (TRIPP+BRICS) 
2. Տեխնոլոգիական հեղափոխություն 
3. Բիզնես միջավայրի բարելավում, ներառական պետության ստեղծում, հարկային միջավայրի բարելավում, հակակշիռների և զսպանակների ստեղծում 

Այս երեք կետերի բարեհաջող իրականացման դեպքում, առանց հապաղելու կարող ենք խոստանալ տարեկան 12-15% կայուն աճ, ամբողջությամբ հաղթահարել գործազրկությունը և աստիճանաբար գնալ դեպի պետականորեն ֆինանսավորվող առողջապահություն և կրթություն»:

Ամբողջական՝ SHANT TV տեսանյութում.