«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Արայիկ Մանուկյան. Ինչո՞ւ 2013 թվական դաշնակցականները չպահանջեցին Արմեն Աշոտյանի հրաժարականը

Արայիկ Մանուկյան. Ինչո՞ւ 2013 թվական դաշնակցականները չպահանջեցին Արմեն Աշոտյանի հրաժարականը

Հերթով գանք...

2013 թվական: Հայաստանում իշխանության է խիստ պահպանողական, հայուգենական, նժդեհական Հանրապետական կուսակցությունը: Կրթության և գիտության նախարարն է Հանրապետականի հետ նույն իդենտիֆիկացիան ունեցող Արմեն Աշոտյանը, մշակույթի և այլն...(մշակույթը գրեթե միշտ այս կարգավիճակում է եղել) նախարարն է Հասմիկ Պողոսյանը: Ազգային կինոկենտրոնը ղեկավարում է հայ կինոյի «զարթոնքի» հիմնադիրը՝ Գևորգ Գևորգյանը: Ե՞վ...

Եվ այն, որ էկրան է բարձրանում Ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի հայ-Ամերիկյան «Իմ անունը Վիոլա է» ֆիլմը: Իհարկե հայտնվում են որոշ հայուգենականներ (բայց ոչ երբեք՝ վերըթվարկյալները), որոնք հայտարարում են, որ ֆիլմը լեսբուհիների մասին է, որ Վիոլա վերանվանված հայ աղջիկը լեսբուհի է, որ քարոզվում է լեսբիական սերն ու լեսբիական վարքուբարքը, լեսբիականությունը, որ հայ ժողովուրդը կործանման եզրին է, հայի ինքնությունը՝ ոչնչացման և այլն...

Ե՞վ... Եվ այն, որ դաշնակցականները չեն պահանջում Արմեն Աշոտյանի հրաժարականը, նստացույցեր ու բողոքի ակցիաներ չեն անում, (երևի դեռ ուշքի չէին եկել Հանրապետականի ու Օրինաց երկրի, այնուհետև Հանրապետականի ու Բարգավաճ Հայաստանի հետ կոալիցիաների պատմությունից ու կարծես թե ընդդիմություն էին այդ ժամանակ), ոչ մի պրոդյուսեր հևասպառ չի առաջարկում կինոկենտրոնի տված փողով քսան ֆիլմ նկարահանել հայ չեմպիոնների կամ ոչ լեսբուհի հերոս հայ աղջիկների մասին, քանի որ սերիալակոխի շրջան է, Դավիթ Սահակյանցը որևէ տեղից դուրս գալու դիմում չի գրում, ոչ մի երդվյալ վերլուծաբան իր 13 տարեկան երեխայի ապագայի մասին մտահոգվելուց պատեպատ չի զարկվում, մեդիաները հոգեխանգարմունքի մեջ չեն ընկնում: Ավելին՝ շատ «պուպուշ» լուսաբանում են ֆիլմի պրեմիերան...

Ավելին...Գևորգ Գևորգյանն այդ «ազգային խայտառակությունը» տանում է նույնիսկ Կաննի կինոշուկա՝ վարկաբեկելով հայ ժողովրդին ու հայի ինքնությունը, հայի ավանդական կերպարն ու ազգայնական իշխանություններին և դա գնահատվում է որպես ազգային հերոսություն...

Բայց հայ ժողովուրդը՝ ի հեճուկս նրա համար «դոշ տվողների», չի կործանվել, Ռուբեն Քոչարի ֆիլմն էլ մտածելու շատ հարցեր էր նետում հասարակությանը, բայց ինչի՞ մտածել, երբ կա կաղապարն ու տվյալ ժամանակի քաղաքական նպատակահարմարությունն ու դրան ծառայող դյուժիններ...

Արայիկ Մանուկյան

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и текст