Արցախ
Արցախի տեղեկատվական շտաբը հերքում է. «Ադրբեջանական զորքը Ստեփանակերտ չի մտել»
Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Այս հայտարարությունը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում»,– հայտարարել է Արցախի տեղեկատվական շտաբը` հորդորելով տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Նշենք՝ Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր գրել էր, որ ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։