Արցախ
Արտակ Բեգլարյան. Ադրբեջանական զորքը մտել է Ստեփանակերտի առաջին տները
Ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։ Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Այստեղ հրադադարը խախտվել է սեպտեմբերի 21-ին»,– գրել է նա։
Բեգլարյանը նշել է, որ ամբողջ Կրկժան թաղամասը դատարկվել է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։
Տեսանյութը՝ այստեղ
Լրացված.
«Շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում»: Այս հայտարարությունը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը։